ԵՄ հատուկ ներկայացուցիչը լուսանկարներ է հրապարակել հայ գերիների վերադարձից

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է 10 հայ ռազմագերիներ վերադարձին՝ հրապարակելով լուսանկարներ իր թվիթերյան էջում։

«Ուրախ ենք 10 հայ գերիներին վերադարձնել կարողանալու համար։  Սա կարևոր քայլ էր Ադրբեջանի կողմից մարդասիրական խնդիրների լուծման գործում։

ԵՄ-ն կշարունակի աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ երկու երկրների առաջնորդներ Իլհամ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի հետ հաջող հանդիպումներ ունենալու համար»,-նշված է Կլաարի գրառման մեջ։

Հիշեցնենք` օրեր առաջ` դեկտեմբերի 15-ին, Բրյուսելում տեղի էր ունեցել ԵԽ նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը: