Սուրեն Պապիկյանը հետևել է բնագծերում իրականացվող ամրաշինական և ինժեներական աշխատանքներին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 30-ին ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ, այցելել է N բանակային զորամիավորում։

Շրջայցի ընթացքում նախարարը հետևել է բնագծերում իրականացվող ամրաշինական, կահավորման և ինժեներական աշխատանքներին։ Այս մասին նշված է Պապիկյանի ֆեյսբուքյան էջում։

«Այնուհետև հանդիպել եմ զորամիավորման ուսումնական գումարտակի զինվորների հետ։ Զրույցի ընթացքում, հետաքրքրվելով ժամկետային զինծառայողների ծառայությամբ, բարոյահոգեբանական վիճակով, ուսումնական գործընթացով, ներկայացրել եմ մանրամասներ պաշտպանական ոլորտում իրականացվող բարեփոխումների և ներդրվող նոր ծրագրերի վերաբերյալ։ Շրջայցի ավարտին ծանոթացել եմ զորամասերից մեկում ընթացող շինարարական աշխատանքներին»,-նշված է գրառման մեջ։