Սամվել Մարտիրոսյանը՝ թուրքական GetContact հավելվածի մասին.տեսանյութ

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է.

«GetContact հավելվածը տալիս է հնարավորություն տեսնել, թե ով է քեզ զանգում, նույնիսկ եթե անծանոթ համարից է զանգը գալիս։

Բայց այդ հնարավորությունը գալիս է այն բանից հետո, երբ կամայական մարդ, ով տեղադրում է այն իր բջջային հեռախոսի մեջ եւ GetContact-ը տանում է մարդու մոտից իր կոնտակտները։

Բացի դրանից, սա թուրքական արտադրության է, եւ մեծ է հավանականությունը, որ այն կապ ունի Թուրքիայի հատուկ ժառայություննեի հետ։

Եվ ամենավատն այն է, որ սա ունի բազմաթիվ լրտեսական ֆունկցիաներ, որոնք թույլ են տալիս մարդուց գողանալ բազմաթիվ տվյալներ, տեղեկատվություն իր բջջային հեռախոսից»։