Հայաստանի բուժհաստատություններում այս օրերին հաստատված է կորոնավիրուսի դեմ պայքարի ընտանեկան մթնոլորտ․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել Գերմանիայից կորոնավիրուսի դեմ պայքարելու համար Հայաստան եկած բժիշկ Արթուր Մանուկյանին․

Պարոն Մանուկյան, շնորհակալություն Ձեր կայացրած որոշման համար, նաև Ձեր ընտանիքին շնորհակալություն, որ համաձայնել է այդպիսի որոշման։ Ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել մեր բոլոր բուժաշխատողներին՝ կատարվող աշխատանքի համար։ Երեկ ես եղա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, տեսա, թե ինչպիսի հերոսական աշխատանքներ են կատարում մեր բժիշկները։ Տեսա, թե շնորհակալության ինչպիսի զգացում կա մեր քաղաքացիների՝ պացիենտների շրջանում։

Կարող եմ արձանագրել, որ մեր բուժհաստատություններում այս օրերին հաստատված է կորոնավիրուսի դեմ պայքարի ընտանեկան մթնոլորտ։

Նման մթնոլորտ պետք է հաստատվի ողջ Հայաստանում և դա պետք արտահայտվի հետևյալով. մեզնից յուրաքանչյուրն այս գործում պետք է անի այն, ինչ կարող է։ Իսկ մեզնից յուրաքանչյուրը կարող է անել շատ կարևոր բան. պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն։

Պարոն Մանուկյան, շնորհակալություն Ձեր կայացրած որոշման համար, նաև Ձեր ընտանիքին շնորհակալություն, որ համաձայնել է…

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Dienstag, 9. Juni 2020