ՀՀԿ-ն կմասնակցի ընտրություններին «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու դեպքում կմասնակցի ընտրություններին։

Այդ մասին քիչ առաջ ՀՀԿ գրասենյակում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Մասնակցության հնարավոր ձևաչափերի և առկա համագործակցային առաջարկությունների ամփոփման արդյուքում որոշվել է նախընտրական դաշինքի կազմավորման գործընթաց մեկնարկել «Հայրենիք» կուսակցության հետ», – հայտարարեց Աշոտյանը։