Ազգային ժողովում մեկնարկում են 2020 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօրվանից մեկնարկում են Հայաստանի պետական բյուջեի 2020 թվականի տարեկան հաշվետվության քննարկումները:

Քննարկմանը զեկուցմամբ հանդես են գալու Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը:

Քննարկումները կշարունակվեն մինչև հունիսի 8-ը: