Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը թվիթերի իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել ԱՄն նախագահ Ջո Բայդենին՝ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու համար:
Նա մասնավորապես, գրել է. «Շնորհակալություն, պարոն նախագահ: Հայոց ցեղասպանությունը ճանաչելը խիզախ և ոգեշնչող քայլ է: Դա շատ կարևոր է հայ ազգի համար և նրանց համար, ովքեր աշխարհում արդարություն են փնտրում: Այդ քայլը հայ-ամերիկյան հարաբերություններում նոր հեռանկարներ է բացում»: