Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ

Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրի շրջանակում, որով պետությունը հատկացնում է 16 մլն դրամ, 2023 թվականին հաստատվել է 280 շահառուի հետ, ծրագրին դիմելիությունը բավականին մեծ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը:

Մկրտչյանը հիշեցրեց, որ պետությունը ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակարանային մատչելիության ծրագրի շրջանակում 16 մլն դրամ է հատկացում ՀՀ քաղաքացիություն ու գրանցված ամուսնություն ունեցող զույգերին՝ սահմանամերձ բնակավայրերում բնակավայր ձեռք բերելու համար:

«2023թ. ունեցել ենք 280 շահառուների հաստատված գործեր: Այս պահին կրկին դիմելիությունը բավականին մեծ է: Եվ մենք ունենք 670–ից ավելի հաստատված դեպքեր: 50 տոկոսից ավելին գտնվում են շինարարության տարբեր փուլերում, մնացածը վարկավորման և տարբեր գործընթացներում»,–ասաց նախարարը: