Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի գրասենյակը հայտարարել է, որ սեպտեմբերի 3-ին Պորոշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնության են եկել Ուկրաինայի արևելքում «մշտական հրադադար» կնքելու շուրջ: Պորոշենկոյի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, հրադադարի մասին համաձայնությունը ձեռք է բերվել Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում: «Զրույցի արդյունքը Դոնբասում մշտական հրադադարի շուրջ համաձայնություն էր», – ասված է հաղորդագրությունում․ – «Նախագահները […]
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի գրասենյակը հայտարարել է, որ սեպտեմբերի 3-ին Պորոշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնության են եկել Ուկրաինայի արևելքում «մշտական հրադադար» կնքելու շուրջ:
Պորոշենկոյի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, հրադադարի մասին համաձայնությունը ձեռք է բերվել Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
«Զրույցի արդյունքը Դոնբասում մշտական հրադադարի շուրջ համաձայնություն էր», – ասված է հաղորդագրությունում․ – «Նախագահները փոխըմբռնման են եկել կարգավորմանն ուղղված քայլերի և խաղաղության հաստատման վերաբերյալ»:
Ավելի վաղ նախագահ Պուտինի խոսնակը՝ Դմիտրի Պեսկովը, ռուսաստանյան գործակալություններին հայտնել էր, որ Պուտինն ու Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել և ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ նրանց մոտեցումները «հիմնականում համընկնում են»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.azatutyun.am/