ԵՊՀ շենքը որպես սուպերմարկետ ներկայացնելը հերթական հարձակման, իսկ որոշ դեպքերում՝ ամեն ինչն անլրջացնելու վատ փորձ է. Նախկին նախարար

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Օրեր առաջ ընդունվեց «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքը, որն ապահովելու է ոլորտի բովանդակային զարգացումը:

Վարչապետի կողմից հնչեցված ակադեմիական քաղաքի գաղափարն էլ անհրաժեշտ է դիտարկել ոլորտի ամբողջական բարեփոխման տեսակետից:

Տարօրինակ է, որ օրենքի բովանդակային քննարկում չտեսանք, մինչդեռ այն բազմաթիվ լուծումներ է առաջարկում հատկապես ուսանողներին:

Ու ԵՊՀ շենքը որպես սուպերմարկետ ներկայացնելը հերթական հարձակման, իսկ որոշ դեպքերում՝ ամեն ինչն անլրջացնելու վատ փորձ է:

Բարեփոխումներն ընթանում են և առաջիկա տարիներին լուրջ արդյունք են ունենալու»: