Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Բաքվում ստորագրել են Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ալիևը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները թևակոխում են ամբողջովին նոր փուլ, և շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում ներդրած ավանդի համար։ Նա նաև նշել է, որ Հայաստանը և Ադրբեջանը վերջին վեց ամիսներին ապրում են խաղաղ պայմաններում և սկսել են առևտրատնտեսական համագործակցությունը։
Վենսը ընդգծել է, որ ԱՄՆ նախագահը մտադիր է սերտորեն համագործակցել Ադրբեջանի հետ։



















