Հայտնաբերվել է 30մ. տիրազուրկ ձկնորսական ցանց

 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի տեսուչների կողմից Մասիս քաղաքի ջրային ավազանների տարածքներում իրականացված հերթական շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է 30մ. տիրազուրկ ձկնորսական ցանց, որը կոչնչացվի սահմանված կարգով։

 Տեսչական մարմինը հորդորում է պահպանել բնությունը, զերծ մնալ բնապահպանական իրավախախտումներ կատարելուց, Երևան քաղաքում և ՀՀ մարզերում վերահսկողական միջոցառումները կրում են շարունակական բնույթ։