Սեյրան Օհանյանը վերադարձել է

Սեյրան Օհանյանը վերադարձել է

Բուժման նպատակով Գերմանիա մեկնած պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Սեյրան Օհանյանը վերադարձել է։

Այս մասին Factor.am-ին հայտնեց վերջինիս փաստաբան Կարեն Մեժլումյանը։

Օհանյանը, հիշեցնենք, դիմել էր դատարան՝ խնդրելով իրեն թույլատրել բուժման նպատակով կարճ ժամանակով լքել Հայաստանը։ Դատարանը բավարարել էր այս միջնորդությունը։

Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա նոյմեբրի 5-ին, ժամը 13,00-ին։