Ըմբիշ Արման Անդրեասյանը ԵԱ-ի եզրափակիչում է

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները շարունակում են պայքարը Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականի անդամ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում մրցեց Հունգարիան ներկայացնող Իսմաիլ Մուսուկաևի հետ և բարդ գոտեմարտում առավելության հասավ 8:5 հաշվով: Եզրափակիչը կկայանա փետրվարի 17-ին:

Ավելի վաղ 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում 10:0 հաշվով բացարձակ առավելության հասնելով ադրբեջանցի մարզիկի նկատմամբ` նույնպես դուրս էր եկել եզրափակիչ: