ԱԱԾ-ն հերքում է․ Արսեն Թորոսյանը ԱԱԾ չի հրավիրվել․factor.am

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ազգային անվտանգության ծառայություն չի հրավիրվել։ Այս մասին այսօր Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ լրատվական ծառայության պետ Արթուր Գևորգյանը։

«Նման տեղեկություններ չկան, և նրան Ազգային անվտանգության ծառայություն հրավիրելու որևէ հիմքեր էլ չկան»,- նշեց Գևորգյանը։