Արմեն Գրիգորյանը՝ Արթուր Վանեցյանի հնարավոր կալանավորման մասին. տեսանյութ

Արմեն Գրիգորյանը՝ Արթուր Վանեցյանի հնարավոր կալանավորման մասին

Այսօր՝ հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի օրը, բարձրաստիճան այլ պաշտոնյաների ուղեկցությամբ Եռաբլուր զինվորական պանթեոն էր այցելել ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա, անդրադառնալով դիտարկմանը, որ ԱԺ փոխնախագահը ժամեր առաջ, արձագանքելով ԱԱԾ նախկին փոխտնօրենին, խոսել է դավաճանության մասին, իր կարծիքով՝ ԱԱԾ նախկին տնօրենը դավաճանե՞լ է Հայաստանին, պատասխանեց․ «Դեռևս ծանոթ չեմ հայտարարությանը»։

Իսկ այն հարցին, թե Վանեցյանի գործունեության հետ կասկածներ եղե՞լ են, դրա համար պաշտոնից հեռացվեց, պատասխանեց․ «Այս հարցին վարչապետն իր մամլո ասուլիսին անդրադարձել է ընդհանուր կոնտեքստում ինչ խնդիրներ են եղել։ Եվ, կարծում եմ, որ արդեն թեման փակված է»։

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում: