COVID-վիճակագրությունը Վրաստանում. որտեղ են ավելի շատ ախտահարվածները

Վրաստանում անցած օրը կատարվել Է կորոնավիրուսի 29 652 թեստ եւ հայտնաբերվել վարակման 537 նոր դեպք, հաղորդվում Է StopCov.ge կառավարական կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կորոնավիրուսի 537 նոր դեպքերից Թբիլիսիին բաժին Է ընկնում 290-ը: Իսկ տարածաշրջաններում իրավիճակը հետեւյալն Է. Աջարիա՝ 18, Իմերեթ՝ 79, Քվեմո Քարթլի՝ 28, Շիդա Քարթլի՝ 29, Գուրիա՝ 16, Սամեգրելո Զեմո Սվանեթ՝ 23, Կախեթ՝ 37, Մցխեթ Մթիանեթ՝ 6, Սամցխե Ջավախք՝ 3, Ռաչա Լեչխում Քվեմո Սվանեթ՝ 8:

Այս պահին Վրաստանում կա 3 308 ակտիվ դեպք, դրանցից 1 376 ախտահարված բուժվում Է հիվանդանոցներում, 133 մարդ գտնվում Է քովիդ-հյուրանոցներում, 1 799 հիվանդ բուժընթաց են անցնում տանը:

Ծանր հիվանդների քանակը 258 Է, արհեստական շնչառության ապարատին Է միացված 85 մարդ: Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը: