Կոնչալովսկու ֆիլմը Վենետիկյան կինոփառատոնում հատուկ մրցանակ է ստացել

Հայտնի ռուս կինոռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկու ֆիլմը՝ «Թանկագին ընկերներ» Վենետիկյան կինոփառատոնում ժյուրիի հատուկ մրցանակի է արժանացել։

«Կոմսոմոլսկայա Պրավդան» գրում է, որ Կոնչալովսկուն կարելի է համարել այս կինոփառատոնի վետերան, քանի որ նրա ֆիլմերի մեծ մասը այստեղ մրցանակների են արժանացել։