Պուտինը նոր արտոնություններ է սահմանել Ռուսաստան մեկնող Թուրքիայի քաղաքացիների համար

Պուտինը նոր արտոնություններ է սահմանել Ռուսաստան մեկնող Թուրքիայի քաղաքացիների համար
Պուտինը նոր արտոնություններ է սահմանել Ռուսաստան մեկնող Թուրքիայի քաղաքացիների համար

Ռուսաստանի  նախագահ Վլադիմիր Պուտինը  չեղարկել է վիզային ռեժիմը՝ ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցող Թուրքիայի քաղաքացիների համար: Նախօրեին ստորագրված հրամանագրի համաձայն՝ վերջիններս  կարող են առանց վիզայի Ռուսաստան այցելել ցանկացած նպատակով:

Թուրքիայում հատուկ անձնագրերը տրվում են պետական պաշտոնյաներին և նրանց ընտանիքի անդամներին՝ հինգ տարի ժամկետով: Դրանք հայտնի են նաև կանաչ անձնագիր անվամբ:

Ծառայողական կամ գորշ անձանգրերը տրվում են այն պետական պաշտոնյաներին, ովքեր որևէ պետական հանձնարարությամբ գործուղվում են արտասահման:

Նշենք, որ նախօրեին Թուրքիայի հետ վիզային ռեժիմի չեղարկման մասին էր հայտարարել նաև Ադրբեջանը: Այս երկրի ԱԳՆ-ի կողմից Թուրքիայի ԱԳՆ-ին ուղղված պաշտոնական նամակի համաձայն՝ Ադրբեջան մեկնող Թուրքիայի քաղաքացիների համար վիզայի անհրաժեշտությունը կչեղարկվի այս տարվա սեպտեմբերի 1-ից:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 24-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից ռուսական Su-24 ինքնաթիռի խոցման պատճառով Ռուսաստանը Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ էր սահմանել: Այդ համատեքստում 2016թ. հունվարի 1-ից չեղարկվել էր Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը:

Աղբյուր` sozcu.com.tr