Դավիթ Բաբայանը վարակվել է կորոնավիրուսով

Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է։

Այդ կապակցությամբ նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,

Այսօր ես հանձնել եմ COVID-19-ի թեստ, որի պատասխանը դրական է։ Այժմ մեկուսացած եմ և կաշխատեմ օնլայն ռեժիմով։ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կապի մեջ կլինեմ սովորականի պես։

Շփման շրջանակս մեծ է։ Բոլոր նրանց, ովքեր շփվել են ինձ հետ վերջին երկու-երեք օրերի ընթացքում, խնդրում եմ թեստ հանձնել։ Բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն։

Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,Այսօր ես հանձնել եմ COVID-19-ի թեստ, որի պատասխանը դրական է։ Այժմ…

Posted by David Babayan on Tuesday, September 22, 2020