«Երազ» այգու տարածքում գործող զիփլայնից քաղաքացու վայր ընկնելու և մահվան դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
«Արմենպրես»-ին այդ մասին տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Այլ մանրամասներ ոստիկանությունից չհայտնեցին:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որ ապրիլի 10-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել Թբիլիսյան խճուղում գործող «Երազ» այգու տարածքում: Քաղաքացին վայր էր ընկեր մոտ 7 մետր բարձրություն ունեցող զիփլայնից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր: