«Արծվաբերդի անտառտնտեսությունում» հայտնաբերվել են 290 հատ հաճարենի տեսակի ծառի կոճղեր

«Արծվաբերդի անտառտնտեսությունում» հայտնաբերվել են 290 հատ հաճարենի տեսակի ծառի կոճղեր
«Արծվաբերդի անտառտնտեսությունում» հայտնաբերվել են 290 հատ հաճարենի տեսակի ծառի կոճղեր

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի թիվ 5-րդ պահաբաժնի «Հորիզոնի աղբյուր» կոչվող տարածքում հայտնաբերվել են, անհայտ անձանց կողմից, ապօրինի հատված, թվով 290 հատ հաճարենի տեսակի ծառի կոճղեր, իսկ նույն մասնաճյուղի թիվ 6-րդ պահաբաժնի «Ելլու» տարածքում՝ թվով 43 հատ նույն ծառատեսակի ծառի կոճղեր։

Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 26.802.000 ՀՀ դրամ։

Իրավախախտումն արձանագրվել է ս.թ. հոկտեմբերի սկզբներին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների և Ազգային անվտանգության ծառայության Տավուշի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված համատեղ տեղազննության ընթացքում։

Այս մասին տեղեկացնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։