Բեյրութում վնասված 1-2 շինություններ կվերականգնվեն Հայաստանի միջոցներով․ Զարեհ Սինանյան

Աշխատանքային այցի երկրորդ օրվա ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է  Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցության լիբանանյան մասնաճյուղի գրասենյակ և հանդիպում ունեցել ատենապետ Սեպուհ Կալպակյանի հետ: Այդ մասին տեղեկացնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

Վերջինը ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մշտական կապի մեջ է համայնքի հետ, ինչն այս պայմաններում շատ կարևոր է: Այնուհետ ատենապետը ներկայացրել է ՍԴՀԿ գործունեությունը Լիբանանում և Հայաստանում, մանրամասնել իրենց աշխատանքները:
Գլխավոր հանձնակատարն անդրադարձ է կատարել լիբանանյան այցի նպատակներին, վերահաստատել Լիբանանի և հայ համայնքի կողքին կանգնելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը: Նա նաև նշել է, որ վնասված 1-2 շինություններ կվերականգնվեն Հայաստանի միջոցներով:

Զարեհ Սինանյանը ներկայացրել է նաև հայրենադարձության ուղղությամբ պետության ձեռնարկած քայլերը, մասնավորապես՝ «Հայրենադարձության մասին» օրենքի նախաձեռնությունն ու հայրենադարձների ինտեգրացիոն կենտրոնի ստեղծման աշխատանքները:

Այնուհետ պատվիրակության անդամները շրջայց են կատարել Սուրբ Գևորգ եկեղեցում, հարակից բժշկական կենտրոնում, զրույց ունեցել պայթյունից տուժած համայնքային ներկայացուցչի հետ:

[ARM] Աշխատանքային այցի երկրորդ օրվա ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը այցելել է նաև Սոցիալ Դեմոկրատական…

Posted by Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office on Monday, August 10, 2020