Կասեցվել է «Բեկոն» ՍՊԸ-ի կողմից կատարվող ապօրինի հորատումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները հերթական շրջայցի ընթացքում Կոտայքի մարզում գործունեություն իրականացնող «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ում հայտնաբերել են խորքային հորի ապօրինի հորատման դեպք։

Այս մասին տեղեկանում ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

Ջրօգտագործում իրականացնելու նպատակով առանց համապատասխան փաստաթղթերի խորքային հորի ապօրինի հորատման աշխատանքներն անհապաղ կասեցվել են:

Կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։