Արթուր Դավթյանը՝ հակակոռուպցիոն պալատի նախագահ

ՀՀ նախագահի հրամանագրով Արթուր Դավթյանը նշանակվել է հակակոռուպցիոն պալատի նախագահ: Այս մասին տեղեկացնում ենք նախագահի հրամանագրից, որը ներկայացնում ենք ստորև.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 4-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի փետրվարի 27-ի ԲԴԽ-27-Ո-91 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր Արթուր ԴԱՎԹՅԱՆԻՆ նշանակել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով:

ՀՀ նախագահ»: