Ծանր վիճակում գտնվող պացիենտների թիվը 271-ն է, ծայրահեղ ծանր վիճակում են 53-ը․ Նախարար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ ծանր վիճակում կա 271 պացիենտ,
ծայրահեղ ծանր վիճակում է 53 պացիենտ, իսկ արհեստական շնչառության սարքին միացված է 18 պացիենտ։

Հիշեցնենք՝ ընդհանուր առմամբ Հայաստանում վարակվածների թիվը 7774-ն է, որից 3255-ը առողջացածներն են։ Մահացել է 98 մարդ, որից 49-ը այլ հիվանդություններից։