Աֆղանստանին հարեւան՝ ՀԱՊԿ-ի անդամ երկրների տարածքում ԱՄՆ-ի զորքերի տեղաբաշխման հնարավորության հարցը պետք Է համաձայնեցվի, այդ թեման կարգավորվում Է կազմակերպության կանոնադրությամբ: Օգոստոսի 23-ին կայացած առցանց ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեզ մոտ այդ հարցը կարգավորվում Է ՀԱՊԿ-ի կանոնադրության յոթերորդ հոդվածով: Այդ բոլոր հարցերն, անշուշտ, պետք Է քննարկվեն կազմակերպությունում, եւ (պետք Է) ընդունվեն համաձայնեցված որոշումներ»,- ասել Է կազմակերպության գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: