Մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն

Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում հաստատեց Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման նախագիծը: Այս որոշման ընդունումը պայմանավորված է կորոնավիրուսի տարածումը կանխելու անհրաժեշտությամբ:

2020 թվականի մարտի 16-ին՝ ժամը 18:30-ից մինչև ապրիլի 14-ը հանրապետությունում հայտարարվում է արտակարգ դրություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինայնն ասաց.

«ՀՀ բոլոր քաղաքացիների մուտքն առանց բացառության ՀՀ տարածք թույլատրվում է: ՀՀ քաղաքացիների ընտանիքների բոլոր անդամների մուտքը ՀՀ տարածք թույլատրվում է՝ անկախ նրանից քաղաքացիություն ունեն, թե ոչ:

ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող բոլոր անձանց մուտքը ՀՀ տարածք թույլատրվում է»:

Արգելվում է այն քաղաքացիների մուտքը Հայաստան, ովքեր գալիս են ռիսկային երկրներից: Իսկ այդ երկրների ցանկը հաստատվում է Առողջապահության նախարարի որոշմամբ:

«Ցամաքային սահմանով ՀՀ քաղաքացիների ելքն արգելվում է, բացառությամբ ուղևորափոխադրում իրականացնող բեռնատարների վարորդների:

ՀՀ քաղաքացիների՝ օդային ճանապարհով ելքը թույլատրվում է բոլոր այն դեպքերում, երբ ընդունող երկիրը դեմ չէ, որ մեր քաղաքացուն ընդունի: Օտարեկրկրյա քաղաքացիներին օդային ճանապարհով էլի թույլատրվում է ելքը, բայց ցամաքային ճանապարհով չի թույլատրվում»,- մանրամասնեց Փաշինյանը: