Ադրբեջանում երկու լիբանանահայերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել․ Factor.am

Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Լիբանանի երկու հայ քաղաքացիների նկատմամբ, որոնք մասնակցել են Արցախյան պատերազմում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հաղորդվում է, որ գործ է հարուցվել Հակոբ Աբրահամի Թերզյանի ու Հակոբ Հաջիրյանի նկատմամբ։

Նրանք մեղադրվում են ահաբեկչության, ապօրինաբար զենք կրելու, սահմանի անօրինական հատման, զինված ուժերի ստեղծման ու այլ հանցանքների մեջ։ Նրանց կալանավորելու համար գործն ուղարկվել է Սաբայիլի շրջանային դատարան։ Չի նշվում, սակայն, թե որտեղ են ձերբակալվել նրանք և արդյո՞ք Ադրբեջանում են։

Աղբյուրը՝ Factor.am