Կադրային փոփոխություններ՝ ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 6-ի և 7-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:

Մասնավորապես՝

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գևորգ Գևորգյանը 2023 թվականի սեպտեմբերի 8-ից փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի պաշտոնին:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Վիգեն Միլիտոնյանը 2023 թվականի սեպտեմբերի 8-ից փոխադրվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի պաշտոնին:

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Վահագն Պողոսյանը 2023 թվականի սեպտեմբերի 8-ից գործուղվել է

Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի թափուր հաստիքին՝ մինչև սույն թվականի դեկտեմբերի 11-ը` ներառյալ:

Գառնիկ Մարգարյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:

Արմեն Կարեյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնից: