Վրաստանի վարչապետը շնորհավորել է հայերին՝ Սուրբ Ծննդի կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Հայ առաքելական եկեղեցու ծխականներին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության առթիվ, գրում է Aliq.ge-ն։

«Շնորհավորում եմ մեր հայ հայրենակիցներին և եղբայրական հայ ժողովրդին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության փառավոր տոնի առթիվ։ Եղբայրության և փոխադարձ հարգանքի այս դարավոր պատմությունը հիմնված է մեր ժողովուրդների բարիդրացիական և բարեկամական հարաբերությունների վրա, ինչը, կարծում եմ, կշարունակվի նաև ապագայում։ Բոլորին մաղթում եմ խաղաղություն, առողջություն, ուրախություն և հաջողություններ»,- ասված է շնորհավորական նամակում։