Ստեփանակերտի բազմաբնակարան շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 15-ին, ժամը 16:29-ին ծառայության 911 ահազանգման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել Մ.Մաշտոցի 3 հասցեում բռնկված հրդեհի մասին:

Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած հաղորդագրությունից:

Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու և բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասի 4 մարտական հաշվարկ՝ մեկ ավտոսանդուղք, և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:

Հաղորդագրությունը փոխանցվել է նաև «Արցախէներգո» և «Արցախգազ» ՓԲ ընկերություններին, ԱՆ «Շտապ բժշկական օգնություն կայան» ՓԲԸ-ին:

Անհրաժեշտության դեպքում հրշեջ փրկարարներին ջրով ապահովելու նպատակով կանչի վայր է եկել «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ ավտոմեքենան:

Նախնական տվյալներով՝ այրվել է Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոց 3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի տանիքում առկա շինությունը և ներսում գտնվող կենցաղային պարագաներ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18 :04-ին, մարվել՝ 19:00-ին: