Բայրամովը հայտարարել է, թե դելիմիտացիայի գործընթացում «ՀՀ 8 գյուղեր պետք է տրվեն Ադրբեջանին»

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ սահմանների դելիմիտացիայի արդյունքում Հայաստանը, իբր, Ադրբեջանին պետք է «վերադարձնի» ՀՀ 8 գյուղ։ «Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում 8 գյուղ պետք է վերադարձվի Ադրբեջանին:Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը:

Այս գյուղերում ադրբեջանցիներ են ապրել, և գյուղերը պետք է վերադարձվեն»,- ասել է Բայրամովը։ Հավելենք, որ Հայաստանը որևէ իրավական պարտավորություն չունի սեփական բնակավայրերն Ադրբեջանին տալու։