Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերի ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, առաջնահերթ համարելով անվտանգության պահպանումը` որոշվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման։

Այս մասին հայտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը։

«Մյուս ուսումնական հաստատություններում կրթական գործընթացը կիրականացվի սահմանված ընթացակարգերով՝ առանց ընդհատումների»,- նշված է գրառման մեջ: