2023 թվականին ավելի շատ են եղել արտադրական գործունեության կասեցումները, քան 2022-ին. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ 2023 թվականին, ի տարբերություն 2022 թվականի, ավելի շատ են եղել արտադրական գործունեության կասեցումները, և դրանց մի մասն արդեն վերաբացվել է։ 

Ըստ այդմ՝ 2022-ին կասեցվել է 78 արտադրական գործունեություն, որից 57-ը վերաբացվել են, իսկ 2023-ին կասեցվել է 104 արտադրական գործունեություն, որից 71-ը վերաբացվել են: