Հրադադարը պետք է հարգվի. Ուորլիք

Հրադադարը պետք է հարգվի. Ուորլիք
Հրադադարը պետք է հարգվի. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել հարգել հրադադարի ռեժիմը։ Այս մասին հաղորդում է civilnet.am-ը՝ հղում անելով նրա Twitter-ի միկրոբլոգին։

«Մենք լուրջ մտահոգված ենք շփման գծի երկայնքով վերջերս բռնության աճով։ Հրադադարը պետք է հարգվի»,- ըստ աղբյուրի ասված է Ուորլիքի գրառման մեջ։