Ավտովթար` Երևանի Բագրևանդի փողոցում. կա տուժած

Հոկտեմբերի 2-ին` ժամը 20։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդի փողոցի թիվ 56 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված տուժած։ Դեպքի վայր Է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Ռ․ Զ․, ծնված 1987 թ․) և «Mercedes» (վարորդ՝ Գ․ Գ․, ծնված 1967 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները Գ․ Գ․-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։