Վարազդատ Հակոբյանը հերթական ռեկորդն է սահմանելՎարազդատ Հակոբյանը

Մարզիչ, ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն, «Դյուցազնագրքի» կրկնակի ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ, Վարազդատ Հակոբյանը, որը նաև Սևան համայնքի ավագանու անդամ է, օրերս իր ռեկորդների զինանոցը հարստացրել է նոր ռեկորդով։ Այդ մասին հայտնում են Սևանի քաղաքապետարանից:

Վարազդատն այս անգամ մեջքով շրջված դիրքով բասկետբոլի զամբյուղի մեջ է նետել միանգամից միմյանց ամրացված 9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից, որը հաջորդել է 6 գնդակով` դեմքով դեպի բասկետբոլի զամբյուղը նետում կատարած ռեկորդին։

Ռեկորդները գրանցվել են հայկական «Դյուցազնագրքում», որն արդեն 20-րդն է։

Հիշեցնենք, որ Վարազդատը, դեռևս 2019 թվականին 23 տոննա գնացքը միջնամատով քաշելով 3 մ 57 սմ տարածությամբ, սահմանել է նոր ռեկորդ։

Հաջորդ ռեկորդը Վարազդատը փորձելու է սահմանել ինքնաթիռով։