Ադրբեջանական «Սմերչի» մի քանի հրթիռ պայթել է Ստեփանակերտի Միջազգային Կարմիր խաչի գրասենյակի կողքին

Հեղինակ MediaLab

Ադրբեջանի Զինված ուժերի «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կայանի մի քանի հրթիռ պայթել է Ստեփանակերտի Միջազգային Կարմիր խաչի գրասենյակի կողքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Արցախի Արտաքին գործերի նախարարության «Տելեգրամ»-ի ալիքը:

Հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի զինված ուժերը դարձյալ սկսել են հրթիռակոծել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը` թիրախավորելով խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները: