Ինչպե՞ս և ի՞նչ պայմաններում է հաստատվել Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի ռեկտորի ընտրությունը․ Պատգամավորի հարցը՝ կառավարությանը

Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Փաստորեն Կառավարությունը, առանց նիստ գումարելու, երեկ վավերացրել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի ռեկտորի ընտրությունը,այն դեպքում, երբ նախորդ նիստին օրակարգը հաստատելուց հինգ րոպե առաջ այդ հարցը դուրս էր եկել քննարկման դրվելիք հարցերի շարքից։
Հարց՝ որտե՞ղ, երբ, ավելացնեմ նաև ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում է հաստատվել հարցը»։