«Աշխատանք առանց սահմանների». ԵԱՏՄ-ում գործ գտնելը հեշտացվել է․ տեսանյութ

«Աշխատանք առանց սահմանների». ԵԱՏՄ-ում գործ գտնելը հեշտացվել է, տեղեկանում ենք Կառավարության ֆեյսբուքյան էջից։

Հուլիսի 1-ից գործարկվել է Workforall.am հարթակը։ Ավելի քան կես միլիոն թափուր աշխատատեղ և 4 միլիոն ինքնակենսագրական ունեցող համակարգում աշխատանքի հայտարարություններին ծանոթանալու համար նախ պետք է այցելել Միասնական սոցիալական ծառայությունների գրասենյակ։

Հարթակում գրանցվելուց հետո արդեն ցանկացած վայրից համակարգչով հնարավոր է հետևել աշխատանքի առաջարկներին և դիմել։

Տեսանյութը՝ այստեղ