Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 8 589 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 8 589-ով՝ մինչեւ 4 710 690: Ապրիլի 19-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել Է 0,18 տոկոս: Ներկայումս Ռուսաստանում շարունակում Է բուժումը 271 164 մարդ: Բուժվածների թիվը մեկ օրում աճել Է 6 818-ով: Ընդամենն արդեն ապաքինվել Է 4 333 598 մարդ: Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ մնացել Է վարակվածների նդհանուր թվի 92 տոկոսի մակարդակում: Մասնավորապես, մահացու վախճանների թիվն աճել Է 346-ով՝ մեկ օր առաջվա 389-ի դիմաց:

Ընդամենը համավարակի սկզբից ի վեր վարակից մահացել Է 105 928 մարդ: Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճական ավարտվելուց հետո) մնացել Է 2,25 տոկոսի մակարդակում, հետեւում Է շտաբի տվյալներից: Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել Է 2 279-ով՝ մինչեւ 1 066 052: Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը, շտաբի տվյալներով՝ կազմել Է 0,21 տոկոս: Մեկ օր առաջ հայտնաբերվել Էր 2 252 դեպք: Մեկ օրում Մոսկվայում արձանագրվել Է կորոնավիրուսից 59 մահ, դրանց ընդհանուր թիվը կազմել Է 17 698, հետեւում Է շտաբի հաղորդագրությունից: Մեկ օրում ապաքինմամբ դուրս Է գրվել 1 089 հիվանդ, ամբողջ ժամանակամիջոցում ապաքինվել Է 972 646 մարդ: Ներկայումս մայրաքաղաքում շարունակում Է բուժումը 75 708 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: