«Ճիշտ չէ, երբ հոգևորականը եկեղեցու տարածքում համապատասխան հագուստով արտահայտում է իր անձնական կարծիքը»․ Իրավապաշտպան

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը գրել է․

«Անգամ քննարկման ենթակա չի այն, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի ունի անձնական կարծիքն ազատորեն արտահայտելու և դրա համար չհետապնդվելու իրավունք։

Բայց, մեղմ ասած, ճիշտ չէ, երբ հոգևորականն եկեղեցու տարածքում համապատասխան հագուստով արտահայտում է իր «անձնական կարծիքը»։

Դա նույնն է, եթե հասարակական կարգը պահպանող համազգեստով ոստիկանը ցուցարարներին պարտադրի իր «անձնական կարծիքը»։

ԼՈՒԾՈՒՄ

Ձեր «անձնական կարծիքը» հայտնեք ազատորեն և անկաշկանդ ծառայությունից դուրս և առանց համազգեստի»։