Արթուր Սաքունցը ընտրվել է դիտորդական խմբի նախագահ

Արթուր Սաքունցը ընտրվել է դիտորդական խմբի նախագահ
Արթուր Սաքունցը ընտրվել է դիտորդական խմբի նախագահ

Սեպտեմբերի 28-ին տեղի են ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նոր նախագահի ընտրությունները:

Դիտորդական խմբի նախագահի նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը պայմանավորված էր նրանով, որ խմբի նախագահ Արման Դանիելյանի պաշտոնավարման ժամկետը ավարտվել էր: Արման Դանիելյանը դիտորդների խմբի աշխատանքներին կաջակցի որպես փորձագետ:

Իսկ այս ընտրությունների արդյունքում դիտորդական խմբի նոր նախագահ է ընտրվել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Փոխնագահ է ընտրվել «Գրիգոր Մագիստրոսի անվան բժիշկների միաբանություն» հասարակական կազմակերպությունը ներկայացնող Լաուրա Գասպարյանը:

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական դիտորդների խումբը գործում է 2004 թվականից։ Խմբի անդամները իրավասու են անարգել այցելել բոլոր քրեակատարողական հիմնարկները։

Խմբին անդամակցում են 10 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Խմբի աշխատանքներին աջակցում են Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը։

© Medialab.am