Տեղամասում լարված վիճակ է, ոմանց նյարդերը տեղի են տվել և ինչ–որ թղթեր են շպրտում իրար վրա

Տեղամասում լարված վիճակ է, ոմանց նյարդերը տեղի են  տվել և ինչ–որ թղթեր են շպրտում իրար վրա
Տեղամասում լարված վիճակ է, ոմանց նյարդերը տեղի են տվել և ինչ–որ թղթեր են շպրտում իրար վրա

21։30, ԸՏ 01/10, Ավան – ՔՀԻ դիտորդը ներկա է ձայների հաշվարկմանը և տեղեկացնում է, որ քվեաթերթիկների մի մասում համապատասխան նշանն արված է կարմիր գրիչով։

21։15, ԸՏ 1/20, Ավան – ՔՀԻ դիտորդը հայտնում է, որ տեղամասում լարված վիճակ է, ոմանց նյարդերը տեղի են  տվել և ինչ–որ թղթեր են շպրտում իրար վրա։

20։46, ԸՏ 07/34, Մալաթիա–Սեբաստիա – “Քաունթերփարթ ինթերնեյշնլ” կազմակերպությունից 080-080-804 թեժ գծին զանգահարել և հայտնել են, որ “168 ժամ” թերթի լրագրողին թույլ չեն տալիս մտնել 07/34 ընտրատարածք և լուսաբանել ձայների հաշվարկման գործընթացը։

20:50, ԸՏ.01/31,Ավան- Խոչընդոտվել է www.hra.am -ի թղթակցի մուտքը ըտրատեղամաս̀̀ընտրատեղամաս պատճառաբանությամբ, թե ընտրատեղամասը փակ է: Ժամը 21։05-ին լրագրողին թույլ են տվել մտնել տեղամաս։

20:27, ԸՏ 01/25, Ավան – www.hra.am -ի թղթակցին թույլ չեն տվել մտնել ընտրատեղամաս̀̀, պատճառաբանելով, որ տեղամասը փակ է և չի կարելի ներս մտնել: ՔՀԻ-ն դիմել է ԿԸՀ և տարածքային հանձնաժողովի նախագահի միջամտությամբ լրագրողին ներս են թողել:

20։25, ԸՏ 01/30, Ավան – www.hra.am -ի թղթակցին թույլ չեն տվել մտնելընտրատեղամաս̀̀, պատճառաբանելով, որ ուշացել է: ՔՀԻ-ն դիմել է ԿԸՀ և տարածքային հանձնաժողովի նախագահի միջամտությամբ լրագրողին ներս են թողել:

Աղբյուրը՝ www.hra.am