Արայիկ Հարությունյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 24-ին, արտասահմանից Երևան վերադառնալուց անմիջապես հետո, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Նա հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով հուշահամալիրում: Այս մասին հայտնտեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: