Օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան քաղաքում՝ hոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-13-ին, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 14-ին կեսօրից հետո սպասվում է անձրև։

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-13-ին, 14-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-ի գիշերը կնվազի ևս 2-4 աստիճանով: