Սերժ Սարգսյանը չի մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Սերժ Սարգսյանը չի մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Սերժ Սարգսյանը չի մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցելու նոյեմբերի 20-ին Լիսաբոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Նախագահական նստավայրից Սերժ Սարգսյանի այդ որոշումը պայմանավորել են գագաթնաժողովի շրջանակներում ըդնունվելիք հռչակագրի նախագծում հարավկովկասյան կոնֆլիկտների լուծման ընդհանրական ձեւակերպման հետ:
«Հայկական կողմը բազմիցս ընդգծել է հակամարտությունների լուծման ընդհանրական ձեւակերպումների անընդունելիությունը:

Նախկին ընդհանրացված ձեւակերպման պահպանումը, որում հղում է կատարվում ԵԱՀԿ կողմից հռչակված սկզբունքներից միայն մեկին, վատ ազդակ կարող է դառնալ եւ լրացուցիչ բարդություններ ստեղծել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում, հատկապես` վերջին շրջանում Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի եւ նրա ղեկավարության հայատյաց հռետորաբանության ֆոնի վրա»,- ասված է Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանի տարածած հաղորդագրության մեջ:

Այդուհանդերձ, Հայաստանը այդ գագաթնաժողովին մասնակցելու համար պատվիրակություն կուղարկի` ի դեմս Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի:

 

© Medialab.am