Ավետիք Իշխանյանն ազատ է արձակվել․ նա պատմել է՝ ինչու է բերման ենթարկվել․ Factor.am

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը քիչ առաջ ազատ է արձակվեց Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքից։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Ոստիկանություն է տարվել՝ ծեծի ենթարկելու կասկածանքով։ «Կառավարության շենքի առջևով գնում էի դեպի Նալբանդյան փողոց, որ բարձրանայի մեր գրասենյակ, ոստիկանների մեջ կանգնած էր իմ ծանոթներից մեկը, որին մենք բազմիցս աջակցել ենք մեր գրասենյակում։ Քրեական անցյալ ունեցող մեկն էր, և նա ոստիկանների մեջ կանգնած էր՝ դեպի Տիգրան Մեծ։

Անցնում էի, բավական ագրեսիվ ձևով ասաց՝ իմ գործը ի՞նչ եղավ։ Ես էլ շտապում էի, ասացի՝ Ղարաբաղը կորցրել ենք, դու դեռ քո գործով ես զբաղվո՞ւմ։ Եվ նա ամենախայտառակ հայհոյանքները տեղաց և՛ Ղարաբաղի հասցեին, և՛ իմ հասցեին։ Ես զայրացած շուռ եկա, ասացի՝ էդ ինձ էիր ասո՞ւմ։ Եվ նա հարձակվեց, բռնեց և սկսեց քաշքշել ինձ շատ կոպիտ ձևով։ Եկան քաղաքացիներ, ոստիկանները նրան քաշեցին մի կողմ, և Ոստիկանությունը երկուսիս էլ բերման ենթարկեց»,- պատմել է Իշխանյանը։

Մանրամասները՝ Factor.am-ում