Բրիտանական խորհուրդը նախաձեռնում է ներառական պրակտիկայի ծրագիր

Բրիտանական խորհուրդը նախաձեռնում է ներառական պրակտիկայի ծրագիր
Բրիտանական խորհուրդը նախաձեռնում է ներառական պրակտիկայի ծրագիր

Բրիտանական խորհուրդը նախաձեռնում է ներառական պրակտիկայի ծրագիր, որը հնարավորոթյուն կտա աշխատանքային տարբեր փորձառություն ունեցող անձանց  օգտվել կարիերայի զարգացման հնարավորությունից:  Այս նպատակով հայտարարում ենք վեց ամիս ժամկետով վճարովի պրակտիկայի հնարավորություն: Պրակտիկանտը  կաջակցի Բրիտանական խորհրդի Հավասարության, Բազմազանության և Ներառականության քաղաքականության տարածաշրջանային միջոցառման կազմակերպչական աշխատանքներին, որը տեղի կունենա 2019 թվականի հունիսին Հայաստանում և կնպաստի Բրիտանական խորհրդի Անգլերենի ծրագրերի իրականացմանը:

Աշխատավարձ

Գրանցման համար 032
Վայր Երևան, Հայաստան
Աշխատավարձ 76,000 ՀՀ դրամ (առանց հարկման)
Տևողություն վեց ամիս (հնարավոր է ժամկետի երկարաձգում)
Աշխատանքային ժամեր 10:00-ից 18:00-ն երկուշաբթիից ուրբաթ, օրական 7 աշխատանքային ժամ, հնարավոր է ճկուն աշխատաժամ
Վերջնաժամկետ Երկուշաբթի 01. April 2019.

Ակնարկ

Հիմնական գործառույթներն ու պարտականությունները

Աջակցել Բրիտանական խորհրդի Հավասարության, Բազմազանության և Ներառականության քաղաքականության տարածաշրջանային տարեկան միջոցառման կազմակերպչական աշխատանքներին, ինչպես նաև Անգլերեն ծրագրերի շրջանակում իրականացվող նախագծերին, ներառյալ միջոցառումների կազմակերպման, հաղորդակցության, փաստաթղթերի ստեղծման, տվյալների հավաքագրման, գրանցման, դիտարկման և գնահատման հարցերում։ Անհրաժեշտության դեպքում կատարել այլ հանձնարարություններ։  

Պահանջվող հմտություններ և փորձառություն

  • Հնարավորություն և մեծ ցանկություն աշխատելու միջազգային կազմակերպությունում՝մշակութային հարաբերությունների ոլորտում:
  • Անգլերենի և հայերենի գրավոր և բանավոր իմացություն (B1/միջին և բարձր)
  • Համակարգչային գրագիտություն (Microsoft Office, Outlook/Internet):
  • Սովորելու, աշխատանքը ըստ առաջնահերթության կազմակերպելու և ինքնուրույն նախաձեռնությամբ հանդես գալու կարողություն:

Աշխատանքային միջավայր 

Բրիտանական խորհրդում աշխատելիս մենք առաջնորդվում ենք բարեխղճության, փոխադարձության, ստեղծարարության, արհեստավարժության և մարդկանց արժևորելու սկզբունքներով։ Աշխատանքային միջավայրը մեզ մոտ հիմնված է վստահության, խրախուսացման, փոխադարձ հարգանքի և ճկունության վրա, որտեղ կարող եք անկաշկանդ արտահայտել սեփական կարծիքը, նպաստել մեր մշակութային հարաբերությունների հաստատման աշխատանքներին։

Առաջարկվող առավելություններ 

Աշխատելով Բրիտանական խորհրդում, դուք ձեռք կբերեք եզակի հնարավորություն մշակութային հարաբերությունների ոլորտում գործող միջազգային կազմակերպությունում փորձառություն և հմտություններ ձեռք բերելու համար։  Աշխատելով մեզ հետ, մաս կկազմեք ժամանակակից, դինամիկ զարգացող կազմակերպության, որն ունի ազդեցություն։  Մեր աշխատանքը  բազմաբնույթ և ստեղծագործ է, որն իրականացվում է տրամադրող և քաջալերող միջավայրում։

Այս պրակտիկայի շնորհիվ դուք անմիջականորեն կառնչվեք Բրիտանական խորհրդի Անգլերենի ծրագրերի իրականացմանը, շահառուների հետ հարաբերակցության, արդյունքների և ազդեցության արձանագրման գործընթացներին։

Բացի այդ, մենք տրամադրում ենք ուսուցման մի շարք հնարավորություններ, խրախուսելով անձնակազմի ինքնազարգացմանը  մենթորական, ուսուցողական ու զարգացման, թվային  ռեսուրսների միջոցով։

Պրակտիկայի ավարտին կտրվի մասնակցության վկայական:

Հիմնական աշխատանքային հարաբերություններ 

  • Անգլերեն լեզվի ծրագրերի ղեկավար
  • Բրիտանական խորհրդի աշխատակազմի այլ անդամներ 
  • Արտաքին և ներքին այլ շահառուներ

Աշխատանքի համար անհրաժեշտ այլ կարևոր նկատառումներ և պահանջներ

Ժամանակ առ ժամանակ հնարավոր է արտաժամյա և հանգստյան օրերին իրականացվելիք աշխատանք։ 

Պրակտիկայի զգալի մաս է կազմում հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատանքը։ 

Ինչպես դիմել

Խնդրում ենք լրացնել ստորև անգլերենով դիմումի ձևը և լրացված ձևն ուղարկել [email protected] հասցեին: Բոլոր հարցերով գրել [email protected] հասցեին: Խրախուսում ենք հաշմանդամություն ունեցող անձանց դիմումները։ 

Միայն նախնական փուլն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի: